ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Մինչև հաջորդ հանրահավաքը եռյակը պետք է ճշգրտի ամբողջական օրակարգը, նպատակը և քայլերի հերթականությունը

Մինչև հաջորդ հանրահավաքը եռյակը պետք է ճշգրտի ամբողջական օրակարգը, նպատակը և քայլերի հերթականությունը
19.10.2014 | 16:55

Մինչ խորհրդարանական ոչիշխանական եռյակի հաջորդ հանրահավաքի օրը անհրաժեշտ է ճշգրտել ամբողջական օրակարգը, նպատակը, գործողությունների ծրագիրը և առաջիկա քայլերի հստակ հերթականությունը՝ կարծում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենց աննախադեպ համագործակցության մեջ պետք է առավել համակարգված լինեն մոտեցումները: «Ես հույս ունեմ, որ այս մեկ շաբաթը այդ ժամանակը կընձեռի, որ այդ հստակությունը մտցվի: Ինձ համար անհրաժեշտ է, որ ոչ միայն այնտեղ հավաքված փոփոխություն պահանջող հայ ժողովրդի, այլև հենց ինձ համար հստակություն մտցվի՝ որպես ՀՀ քաղաքացի»,-ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, որ հնարավոր է «Ժառանգությունը» դուրս գա եռյակից, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ որևէ մեկը իր օրակարգում չունի համագործակցությունը ընդհատելու կամ լքելու խնդիր: «Համագործակցությունը կշարունակվի և կերևա, թե որքանով է այդ համագործակցությունը պատրաստ ՀՀ քաղաքացիներին, որոնց գերակշիռ մեծամասնությունը ուզում է իշխանափոխություն՝ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, առաջարկել մի օրակարգ, հստակ ամբողջական ծրագիր, որը ժողովրդին ոչ թե հուսախաբ կանի, այլ կտանի հարցի լուծմանը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ